Անհետ կորած երիտասարդին մահացած գտել են կամուրջի տակ (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանությունը երեկ հայտարարել էր, որ որպես անհետ կորած որոնվում է Երևան քաղաքի 25-ամյա  բնակիչ Կարեն Հարությունյանը: Իսկ այսօր «Հաղթանակ» կամրջի տակ Ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները 25-ամյա երիտասարդի դի են հայտնաբերել: Shamshyan.com-ի փոխանցմամբ` մահացածը այդ նույն տղան է, ում Ոստիկանությունը որոնում էր:

Այս պահին նշված վայրում են գտնվում ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության աշխատակիցները, ովքեր դեպքի մասին տեղեկությունը փոխանցել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն:

Untitled

 

f60bc488c8a87c1b6dfe16d0d9c84a4f

8ad3875dab7b6014e30dda618fda134e

a0701c062713972d778a84935e67cbde

Լուսանկարները` Shamshyan.com-ի




Լրահոս