ԲՀԿ-ն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցով կհանդիպի Ռոբերտ Նազարյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր ԲՀԿ խմբակցությունը հանդիպում է ունեցել  գյուղնախարար Սերգո Կարապետյանի հետ: ԲՀԿ խմբակցության պատգամավորները Սերգո Կարապետյանի հետ այսօր քննարկել են ոլորտին առնչվող բազմաթիվ խնդիրներ, այդ թվում` կաթ մթերողների միություն ստեղծելու գաղափարը:

Նշեք, որ խմբակցության հանդիպումները լինելու են շարունակական և հաջորդ հանդիպումը կլինի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի հետ` քննարկելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված հարցերը:




Լրահոս