ԲՀԿ-ն որոշել է դեմ քվեարկել բյուջեին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
2013 թ. բյուջեի նախագծի քննարկումները ԲՀԿ-ին ցույց են տվել, որ այն այս տեսքով ընդունելի չէ. այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Նա միաժամանակ շտապեց նշել` սա դեռ չի նշանակում, որ ԲՀԿ-ն որոշել է դեմ քվեարկել բյուջեին: 
Այսպես, ըստ Մ. Մելքումյանի, կառավարությունը այս տարվա հունիսին միջինժամկետ ծախսերի ծրագրում տնտեսական աճը կախատեսել է 3,8%, իսկ 2013 թ. բյուջեի հիմքում դրված է 6,2 աճը: “Անհասկանալի է, թե ինչու մի քանի ամսվա մեջ տնտեսական աճի կանխատեսումը 2-3 %-ով փոխվեց”,- ասաց ԲՀԿ պատգամավորը: 2013-ի բյուջեն Մելքումյանն անվանեց “գոյատևման”: Նրա խոսքով` մեր երկրում աղքատությունն աճում է, ծնունդների թիվը հաջորդ տարի նվազելու է ևս 850-ով, և ԲՀԿ-ն դեմ է միայն առաջարկի խթանմանը, հարկավոր է խթանել պահանջարկը, հարկային բեռը միջինից տեղափոխել խոշորի վրա: 




Լրահոս