ՄԻ ԿՈՂՄԻՑ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ, ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ` ՀԱՐԿԵՐԻ ՆՎԱԶՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Vivacell» Ռալֆ Յիրիկյանն այլեւս չի կարող հպարտանալ, առավել եւս պարծենալ, որ այդչափ ծանր հարկային բեռը հեշտությամբ ու սիրով է կրում իր փխրուն ուսերին: «Ղ Տելեկոմը» եռամսյակից եռամսյակ հետեւողականորեն նվազեցնում է վճարվող հարկերը, թեեւ երբեք չի խոստովանում, որ  Vivacell-ի  համար դժվարին ժամանակներ են սկսել:  Ռ. Յիրիկյանին թերեւս քիչ է անհանգստացնում հանգամանքը, որ իր ղեկավարած կառույցը նկատելիորեն փչացնում է ՊԵԿ-ի  հրապարակած խոշոր հարկատուների ցուցակը: Ի վերջո, հանուն այս ցուցակի շատերն են հնարավորն արել, որպեսզի թեկուզ 0,1 տոկոսի առաջընթաց ներկայացնեն եւ քամի տատանելով համոզեն, որ իրենք գերագույն ճիգերի գնով ճգնաժամը հաղթահարել են: Իսկ նման իրավիճակում վիվասելը  հանկարծ ու միանգամից շուրջ  20 տոկոս  վճարումների պակասով է տարին ամփոփում: Անհուսալի իրավիճակ է. այդ իսկ պատճառով էլ, անգամ բջջային օպերատորի լրատվականը մի քանի օր մտմտալով, այդպես էլ չկարողացավ իրավիճակը փոքր-ինչ հարթող հարմար մեկնաբանություն գտնել: Իսկ բջջային կապի «արքան» միշտ ու շատ է զբաղված. մի օր ինչ-որ հեռավոր բնակավայրի մոռացված մատուռներից մեկի մոտ, ալ-կարմիր գովազդով սերունդներին տեղյակ է պահում, թե այստեղ էլ է եղել Ռալֆ Յիրիկյանը:  Մի օր սփյուռքահայ գործարարը դասախոսի դերում է տասնյակ հեռուստաալիքներով ներկայանում: Էժան կամ, ավելի ճիշտ, էժանագին գովազդի այլ հնարքներ նույնպես կան, բայց խնդիրն այն է, որ  մեզ ամեն օր բարերար-գործարարը համոզում է, որ եթե հնարը գտնվեր, ողջ մոլորակի բջջային կապի շուկան կնվաճեին, իսկ իրականում` շուրջ 20 տոկոսով «պակասորդ» է տալիս հարկային դաշտում:ԱՐՏԱԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ




Լրահոս