Ադրբեջանի հավաքականը կմասնակցի Երեվանում անցկացվելիք բռնցքամարտի առաջնությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ադրբեջանի բռնցքամարտի երիտասարդական հավաքականը կմասնակցի նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 8-ը Երևանում կայանալիք բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Ինչպես տեղեկացնում է Sport .1news .az-ը, Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնել են, որ բռնցքամարտիկների մասնակցության հարցը գրեթե լուծված է, մնում է միայն մի քանի հարց կարգավորել։
Երևան է ժամանելու 10 հոգանոց պատվիրակություն, որոնցից 6-ը բռնցքամարտիկներ են։ Ադրբեջանի հավաքականի վերջնական կազմը դեռևս հայտնի չէ։
 




Լրահոս