Թիվ 1 եվ 35 ընտրատարածքների հանձնաժողովների նախագահների պաշտոնները բաշխվել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր գումարած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է 2012թ. դեկտեմբերի 2-ին թիվ 1 և թիվ 35 ընտրատարածքներում կայանալիք Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի միջև: 
Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ.
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 36-ական,
“Բարգավաճ Հայաստան” կուսակցություն (ԲՀԿ)` 25-ական,
Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 7-ական,
Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ)՝ 4-ական,
“Օրինաց երկիր” կուսակցություն (ՕԵԿ)՝ 4-ական,
“Ժառանգություն” կուսակցություն՝ 4-ական:




Լրահոս