Հայ երիտասարդ գիտնականները` միջազգային գիտաժողովներում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող` երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմինն ամփոփել ենծրագրի շրջանակում հայտարարված` երիտասարդ գիտնականների գիտական գործուղումների ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի հոկտեմբեր ամսվա արդյունքները:
 
Արտասահմանում միջազգային գիտաժողովների մասնակցելու նպատակով Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից աջակցություն են ստանալու չորս երիտասարդ գիտնականներ:
 
Կենսաբանական գիտությունների թեկնածուներ Վարդան Մամիկոնյանը և Թորգոմ Սեֆերյանը նոյեմբերի 15-16-ը Սանկտ Պետերբուրգում կմասնակցեն ,Բարձր տեխնոլոգիաները, հիմնարար և կիրառական ուսումնասիրությունները ֆիզիոլոգիայի, բժշկության և դեղագործության ոլորտներումե խորագրով 4-րդ միջազգային գիտագործնական կոնֆերանսին։
 
Բանասիրական գիտությունների թեկնածու Գարիկ Մկրտչյանը նոյեմբերի 7-9-ը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ՌԴ գիտությունների ակադեմիայի լեզվաբանության հետազոտությունների ինստիտուտի կողմից կազմակերպվող Հայ լեզվաբանության IX միջազգային գիտաժողովին։
 
Տնտեսագիտության թեկնածու Վերգինե Գալստյանը նոյեմբերի 21-22-ը կմասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք Եվրասիական գիտական ֆորումի աշխատանքներին։   




Լրահոս