
Այսօր Կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Ալյանս» կուսակցության հիմնադիր համագումարը: Համագումարին մասնակցում էին տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ: Armlur.am-ը զրուցեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ: Նրա խոսքով` այսօր այն մարդիկ, այն քաղաքական գործիչները, ովքեր իրենց ապագան տեսնում են Հայաստանի կառավարման համակարգի բարելավման գործում, պետք է ծավալեն իրենց գործունեությունը:
Հարցին` հնարավո՞ր է «Ալյանս»-ի և «Ժառանգության» համագործակցություն հետագայում տեսնել, կուսակցության փոխնախագահը չբացառեց: «Իհարկե չեմ բացառում: Բայց թույլ տվեք այս պահին «Ժառանգության» անունից չխոսել, քանի որ ես այստեղ եմ անձնական հրավերով»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում: