Սենդին մոտենում է Պիթսբուրգ քաղաքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Սենդի” փոթորկի զոհերի ընդհանուր թիվը հասել է 110-ի: ԱՄՆ-ում առանց էլեկտրականության է մնում 7 միլիոն մարդ: Կանադայում փոթորիկը ծառեր է տապալել, հասարակական տրանսպորտն ընդհատումներով է աշխատում:
Փոթորիկն արդեն մոտենում է Պիթսբուրգ քաղաքին։ Քամու արագությունը գերազանցում է ժամում 72 կմ-ն։ Հիդրոօդերևութաբանների կանխատեսման համաձայն՝ տարերքն այնուհետ կշարժվի դեպի հյուսիս և նոր թափով կհարվածի Կանադային։ “Սենդիի”պատճառով ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հետաձգել է Սպիտակ տանն անցկացվելիք Հելոուինին նվիրված միջոցառումը։ Ըստ Los Angeles Times թերթի`փոթորկի վնասն արդեն գնահատվում է 20 միլիարդ դոլար:




Լրահոս