ՃՏՊ Բանավան-Արարատ-Զոդ ավտոճանապարհին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 30֊-ին, ժամը 07.44-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արարատ-Զոդ բանավան ավտոճանապարհին 23 ստ 094 պետհամարանիշով “ֆոլկսֆագեն” մակնիշի ավտոմեքենան բախվել է 23 տս 556 պետհամարանիշով “օպել” մակնիշի ավտոմեքենային: ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: “Օպել” մակնիշի ավտոմեքենայի վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում, այս պահին հրշեջ-փրկարարները փորձում են նրան դուրս բերել: Նախնական տվյալներով ևս մեկ տուժած տեղափոխվել է հիվանդանոց: 




Լրահոս