Սյունիքում ապօրինաբար 9 խմ ծառ են հատել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մեղրի-Շվանիձոր-Կապան ճանապարհի 13-րդ կմ-ից հոկտեմբերի 30-ին՝ ժամը 20.00-ի սահմաններում, ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 1975 թ. ծնված Հրաչիկ Ա.-ին պատկանող “ԳԱԶ-53” մակնիշի ավտոմեքենան, որի թափքում հայտնաբերվել են առանց համապատասխան փաստաթղթերի մոտ 9 խմ հատված ծառեր: Ավտոմեքենայում գտնվել են նաև 1978 թ. ծնված Անդրանիկ Մ.-ն և 1970 թ. ծնված Թևան Հ.-ն: Անդրանիկ Մ.-ն հայտնել է, որ ապօրինի ծառահատումը կատարել են նույն օրը Ծավ գյուղին հարակից անտառամերձ տարածքից: Վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն:
 




Լրահոս