
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց, թե ի վերջո այս լիագումար նիստին կլինե՞ն էլեկտրաէներգիայի թանկացման հարցով խորհրդարանական լսումներ: Նշենք, որ պատգամավորներն այսօր լսումների հարցը բարձրացրեցին, որն առաջացրեց Գալուստ Սահակյանի զայրույթը:
«Ամբիոնից ակնարկեցիք, բայց կոնկրետ չասացիք, այս լիագումար նիստում լսումներ լինելո՞ւ են, թե չէ: Եթե լինելու են, կոնկրետ ե՞րբ են լինելու, իմանանք, թե ինչ գրաֆիկով ենք աշխատելու»,- հարցրեց Փաշինյանը:
Գալուստ Սահակյանն էլ նշեց, թե լսումներ կլինեն, բայց ոչ այս լիագումար նիստին: «Լսումներ կլինեն, բայց ինչպես ասվեց, այդ 4000 թերթը պետք է վերլուծությունների ենթարկվի, որպեսզի մարդիկ պատրաստ լիենք հարցերին պատասխանել»,- հավելեց նա: