Նոր զարգացումներ` 37 ոչխարների վրաերթի գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմավիրի մարզի Նոր-Արտագերս գյուղի բնակիչ Զադա Ղուլիի Բրոյանիը բաց նամակ է գրել` ուղղված ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին և Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին՝ խնդրելով օգնել արդարության հասնել իր ոչխարների հոտին մեքենայի տակ գցած Տոնական Ղազարյանի նկատմամբ:

«Հարգելի պարոնայք, խնդրում եմ Ձեր իրավասությունների սահմաններում օգնեք ինձ արդարադատության հասնելու համար: ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի քննչական բաժնի կողմից կայացված անօրինական որոշումը՝ քրեական գործի վարույթը կարճելու մասին, ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից վերացվելուց հետո քննչական բաժնի կողմից կատարվել է ինձանից թաքուն քննություն և կրկին քրեական գործի վարույթը կարճվել է: Քննիչի անօրինական որոշումը կրկին բողոքարկել եմ դատարան, որի քննությունը նշանակվել է 20.05.2015թ.:

2014 թվական հունվարի 09-ից պայքարում եմ իմ խախտված իրավունքները վերականգնելու համար: Արդեն համոզվել եմ, որ եթե պաշտոնատար անձն է կատարում հանցագործությունը, ապա Արմավիրի քննչական բաժինը դառնում է նրանց պաշտպանը և ջանք ու եռանդ չի խնայում նրանց պաշտպանելու համար: Տոնական Ղազարյանը հեղինակավոր մարդ է և, իր կապերն օգտագործելով, կարող է հասնել իր ուզածին:

2014թ. հունվարի 09-ին, ժամը 18-ի սահմանններում Արմավիրի մարզի Արտամետ համայնքի նախկին ղեկավար Տոնական Ղազարյանը, որը ներկայումս զբաղեցնում է այլ բարձր պաշտոն, իր կողմից վարած «Միցուբիշի Մոնտերո» մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան-Արտամետ ավտոճանապարհի 5-րդ կմ-ի հատվածում, երթևեկելով բարձր արագությամբ, չկարողանալով կանգնեցնել մեքենան, մխրճվել է իմ ոչխարի հոտի մեջ և վրաերթի ենթարկել թվով 37 ոչխարների: Տոնական Ղազարյանը մինչ օրս չի հատուցել ինձ պատճառված վնասը: Քրեական պատախանատվությունց խուսափելու համար Տոնական Ղազարանը քննչական մարմնին հայտնել է, թե իբր դրսում մառախուղ է եղել, որի պատճառով ինքը ոչխարների հոտը նկատել է 15 մետրից և չի կարողացել կանխել վթարը: Այնինչ դեպքի պահին դրսում մառախուղ չի եղել, այդ ամենը հորինված է, այդ ամենը հաստատվում է իմ և որդիներիս ցուցմունքներով, հատուկ քննչական ծառայությունում Կիրակոս Երիցյանի կողմից տրված ցուցմունքով, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի կողմից դեպքի վայրում կատարված լուսանկարահանումներով և «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից տրված տեղեկատվությամբ:

Սակայն Արմավիր քննչական բաժինը, հավատալով Տոնական Ղազարյանի հեքիաթին, սխալ և թերի ելակետային տվյալներ է ներկայացրել փորձագետներին, իսկ փորձագետներն էլ հիմք ընդունելով այդ ելակետային տվյալները, եզրակացություն են տվել այն մասին, որ 15 մետր տեսանելիության պայմաններում Տոնական Ղազարյանի մեղքը բացակայում է, իսկ վարորդի կողմից ՃԵԿ-ի 65-րդ կետի խախտմամբ թույլ տրված գործողույուններով պայմանավորված չէ ոչխարների հոտի վրաերթը:

Քննչական բաժնի կողմից փորձագետին ներկայացված ելակետային տվյալների համաձայն՝ վտանգի առաջացման պահին վրարերթի ենթարկված բոլոր 35 ոչխարները գտնվել են 15 մետր հեռավորության վրա, այնինչ դա իրականությանը չի համապատասխանում: Վրաերթի ենթարկված թվով 35 ոչխարներից առաջին և վերջին ոչխարների հեռավորությունը եղել է 17 մետր: Արդյուքում ստացվել է այնպես, որ եթե առաջին ոչխարին վրարեթի ենթարկելու համար վարորդի մեղքը բացակայում է, ուրեմն առաջին ոչխարից 17 մետր հեռավորության վրա գտնվող ոչխարին վրաերթի ենթարկելու համար ևս վարորդի մեղքը բացակայում է:

Քննիչը ապացույցները գնահատել է կամայականորեն և միջոցներ չի ձեռնարկել պարզելու գործի բոլոր հանգամանքները: Վարույթն իրականացնող մարմինի կողմից չեն պարզվել, թե դեպքի պահին թվով 35 ոչխարներից յուրաքանաչյուրը ինչ հեռավորության վրա են գտնվել: Վրաերթի ենթարկված յուրաքանչյուր ոչխարի մասով վարորդի մեղքը պարզելու համար փորձագետին չեն առաջադրվել այն հարցը, թե վարորդի երթևեկության համար վտանգն առաջացած կետից վրաերթի ենթարկված ոչխարների միջև 32մ /15 +17/ տարածության առկայության պայմաններում վարորդն ունեցե՞լ է արդյոք ՃԵԿ-ի 67-րդ կետի պահանջը կատարելու և նշված հեռավորության վրա գտնվող ոչխարներից յուրաքանչյուրի նկատմամբ վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորություն:

Արմավիրի քննչկան բաժինը ինձ չի տեղեկացրել քրեական գործի քննությունը վերսկսելու մասին, նշված որոշման պատճենը ինձ չի ուղարկվել, այլ փոխարենը կատարել է թաքուն քննություն: Հարցաքննության են կանչել իրենց գործին խանգարող Կիրակոս Երիցյանին, որը հասկանալի պատճառով փոխել է հատուկ քննչական ծառայությունում տված իր ցուցմունքը և քրեական գործի վարույթը կրկին կարճել են: Արդյունքում ես կրկին զրկվեցի իմ իրավունքների պաշտպանությունից և դատաավտոտեխնկական փորձաքնություն նշանակելու մասին միջնորդություն ներկայացնելու հնարավորությունից:

Գործի քննության այդ փուլում անհրաժեշտություն էր առաջացել պարզելու համար, թե երթևեկության համար վտանգն առաջացած կետից մինչև վրաերթի ենթարկված ոչխարների միջև 32մ տարածության առկայության պայմաններում վարորդն ունեցե՞լ է արդյոք ՃԵԿ-ի 67-րդ կետի պահանջը կատարելու և նշված հեռավորության վրա գտնվող ոչխարներից յուրաքանչյուրի նկատմամբ վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորություն: Սակայն քննչական բաժնի ապօրինությունների պատճառով հնարավոր չի եղել պարզել այդ հանգամանքը: Մեր ընտանիքը գոյատևում էր ոչխարաբուծությունից ստացված եկամուտով, սակայն մեծահարուստ Տոնական Ղազարյանը զրկեց մեր գոյատևման հնրավորությունից:

Հուսով եմ, որ Տոնական Ղազարյանի կապերը և հնարավորությունները չեն կարող ազդել արդարադատության վրա, և, ի վերջո, արդարադատությունը կհաղթի»:




Լրահոս