Ոչխարաբուծության ոլորտը կաթվածահար է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում անասնագլխաքանակը տարեցտարի պակասում է: Միայն ոչխարի գլխաքանակը մեկ տարվա ընթացքում պակասել է 67 հազարով: Այս պատկերը խիստ մտահոգիչ է: Չէ՞ որ, ինչպես հայտնի է, ոչխարների վերարտադրությունը երկար ժամանակ է պահանջում: Երեկ` կառավարության նիստին, ոչխարաբուծության ոլորտին անդրադարձավ նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը հանձնարարեց իրագործել եւ զարգացնել մսի եւ կենդանի գլխաքանակի արտահանման մեխանիզմները: Նա հուշեց նաեւ, որ Հայաստանն ունի գառան եւ ոչխարի մսի արտահանման հսկայական պոտենցիալ: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը մեկ տարվա ընթացքում 65 հազար 200-ով պակասել է: Եթե 2017 թվականին խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը կազմել է 655 հազար 800, ապա 2018-ին այն դարձել է 590 հազար 600:

Ամբոսջական հոդվածը՝ օրաթերթի վաղվա համարում




Լրահոս