ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ահռելի գնաճ և գառան մսի դեֆիցիտ. Հայաստանում ոչխար «չի մնում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում ոչխարի գլխաքանակը տարեցտարի պակասում է: Այն 2017 թվականին կազմել է 727 հազար 100 գլուխ, 2018-ին` 660 հազար 100, իսկ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ` 638 հազար 257 գլուխ: Չնայած այս պաշտոնական թվերին` Գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության եւ անասնաբուժության վարչության պետ Լեւոն Տեր-Իսահակյանը համոզված է, որ ոչխարի գլխաքանակի պահանջված չափը «կայունանում է»:

«Ներկայումս քննարկվում է ոչխարաբուծությունը զարգացնելու վերաբերյալ ծրագիր: «Տոհմաբուծարանների ստեղծման ծրագիր ենք մշակել, որը կառավարության կողմից հավանության է արժանացել: Բացի այդ, Հայաստանում արոտները հիմնականում կտրտված են եւ հարմարեցված ոչխարաբուծությանը: Բայց մեծ ակտիվություն է նկատվում տնտեսվարողների կողմից»,- նկատեց Լ. Տեր-Իսահակյանը` հավելելով, որ Հայաստանից այս տարեսկզբից մինչեւ մայիսի 10-ի դրությամբ արտահանվել է շուրջ 8500 գլուխ մանր եղջերավոր կենդանի: Նկատենք, որ 2018 թվականի ընթացքում Հայաստանից արտահանվել է 12 հազար 110 գլուխ մանր եղջերավոր կենդանի:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ, երբ ոչխարի գլխաքանակը ՀՀ-ից զանգվածաբար արտահանվեց դեպի հարեւան Իրան, հայկական շուկայում առաջացավ գառան մսի դեֆիցիտ եւ ահռելի գնաճ: Արդյունքում Հայաստանում կտրուկ նվազեց ոչխարի գլխաքանակը: Իսկ ինչպես հայտնի է, ոչխարների վերարտադրությունը երկար ժամանակ է պահանջում: Ի դեպ, այսօր էլ ոչխարի մսի գինը բավականին թանկ է՝ անցնում է 4 հազար դրամը:

Սյունէ Համբարձումյան

Էդգար Բաղդասարյան




Լրահոս