ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Դավիթաշենի Սասնա ծռեր թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց 20-հարկանի շենքի պոկված վերելակի գործով հարցաքննվել է «Ռենշին» ՍՊԸ-ի տնօրինությունը: Այս տեղեկությունը հաստատեց նաեւ ՍՊԸ-ի ներկայացուցիչներից մեկը: Ըստ նրա՝ ինքնաշեն վերելակը հսկվել է նույն շինհրապարակի ղեկավարի կողմից, ու երբեւէ ոչ մի խնդիր չեն ունեցել: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին նշված հասցեում գտնվող շենքի վերելակի ճոպանը պոկվել էր եւ 17-րդ հարկից ընկել շենքի նկուղ` աշխատողների վրա: Նրանցից երկուսը մահացել էին, իսկ մյուս երկուսը՝ մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել «Արմենիա» բ/կ:




Լրահոս