
Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլի հրավերով «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունն այսօր մեկնում է Ռիգա` մասնակցելու մայիսի 21-22-ը տեղի ունեցող ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովին: Այս մասին տեղեկացնում է «Օրինաց երկիր» կուսակցության լրատվական ծառայությունը:
Այցի ընթացքում նախատեսված են Արթուր Բաղդասարյանի հանդիպումները ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի և եվրոպական մի շարք երկրների ԵԺԿ անդամ կուսակցությունների նախագահների և ներկայացուցիչների հետ: ՕԵԿ նախագահը նաև հանդես կգա ելույթով: