ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ՝ ժամը 17:00-ի սահմաններում, Դուբայից վերադարձել է Հայաստան: Ականատեսների վկայությամբ՝ Ծառուկյանին մոտ 8 «Ջիփ»-եր են դիմավորել: Նա իր թիկնապահների ուղեկցությամբ գնացել է Աբովյանի քարի գործարան եւ այնտեղ մի քանի րոպե մնալուց հետո դուրս եկել: Սակայն ԲՀԿ առաջնորդի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Ծառուկյանը քարի գործարան չի գնացել. «Երբեւէ Գագիկ Ծառուկյանը 8 «Ջիփ»-ով չի շրջել ու չի շրջելու, պարոն Ծառուկյանը մոտ 30 րոպե առաջ է վերադարձել երկիր, իսկ այժմ ուղեւորվում է տուն»: Ինչեւէ, փաստ է, որ Ծառուկյանը վերադարձել է, ու ՀՀԿ-ն, որ, շունչը պահած, սպասում է Ծառուկյանի «այո»-ին, կարող է կամաց-կամաց հանգիստ շնչել:




Լրահոս