ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ եվրոպական ինտեգրացիայի մշտական հանձնաժողովների անդամները «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպելու են ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին: Այցը նախատեսված է վաղը՝ նոյեմբերի 1-ին՝ ՀԱԿ ակտիվիստների գործով վերաքննիչ բողոքի քննությունից մեկ օր առաջ: Բացի այդ, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար, եվրաինտեգրացիայի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԱԺ երկու մշտական հանձնաժողովների անդամները ծրագրել են «Նուբարաշեն»-ում հանդիպել նաեւ որպես բողոքի նշան իր մատը կտրած դատապարտյալի՝ Կարեն Թառոյանի եւ աչքերը կարած Հայկ Գալստյանի հետ: Ի դեպ, վերջինս երեկ քանդել է աչքի կարերը:




Լրահոս