ԿԱՌՆԱՎԱԼԱՅԻՆ ԽՈՒՄԲԸ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենդանիների դիմակահանդես-շքերթ. եւս մեկ կենսուրախ միջոցառում` ուղղված բնապահպանական խնդիրների իրազեկմանը:
Երկու օր առաջ Երեւանում տեղի ունեցավ կենդանիների դիմակահանդես-շքերթ միջոցառումը: Նպատակն էր բարձրաձայնել կենդանիների իրավունքների մասին, մասնավորապես Հայաստանի այն կենդանիների, որոնք գտնվում են անհետացման եզրին: Որպես կորպորատիվ քաղաքացի՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը հետեւողական մոտեցում է դրսեւորում այնպիսի հիմնախնդիրների լուծման հարցում, ինչպիսիք են Հայաստանի կենսաբազմազանության պաշտպանությունն ու պահպանումը: Երիտասարդությանն ուղղված բնապահպանական իրազեկման քարոզարշավները շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված առավել արդյունավետ միջոցներից են: Այդ տրամաբանության արդյունք է նաեւ Հայաստանում վայրի բնության եւ մշակութային արժեքների պաշտպանության հիմնադրամի կազմակերպած միջոցառումների իրականացմանն աջակցելու «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի պատրաստակամությունը:
Միջոցառմանը մասնակցելու նպատակով Գերմանիայի Բրեմեն քաղաքից Երեւան էր ժամանել «Կոնֆուսաո» կառնավալային խումբը: Այս տարի դիմակահանդես-շքերթին մասնակցեցին հարյուրավոր դպրոցականներ Երեւանից ու Հայաստանի տարբեր մարզերից: Երթի մեկնարկը տրվեց Ազատության հրապարակից եւ շարունակվեց Հյուսիսային պողոտայով մինչեւ Հանրապետության հրապարակ: Տոնական միջոցառումը շարունակվեց Կենդանաբանական այգում, որտեղ մասնակիցները վայելեցին բրեմենյան երաժիշտների կենսուրախ համերգը:




Լրահոս