ՊԱՐԶԱԲԱՆԵՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գեներալի աղջիկը» հեռուստասերիալի դերասանուհի Անի Երանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղադրել է հարսի զգեստով լուսանկարներ, ինչը բազմաթիվ խոսակցությունների առիթ է տվել: Շատերը սկսեցին մտածել, որ Անին գաղտնի ամուսնացել է, սակայն դերասանուհին շտապեց հերքել ամուսնության մասին լուրերը: Նա իր էջում նոր լուսանկար է տեղադրել, որտեղ պարզ երեւում է՝ կադրը սերիալից է, ամուսնանում է ոչ թե Անին, այլ իր հերոսուհին: Նկարի տակ էլ թողել է հետեւյալ մեկնաբանությունը. «Սա էլ բոլորի կասկածների եւ հարցերի պատասխանը… Խոստանում եմ թաքուն-թաքուն չամուսնանալ»:




Լրահոս