![](https://armlur.am/wp-content/uploads/2015/05/20080901_gaf_u10_017_nikolay_titov_0.jpg)
Հայաստանի քաղաքացի հանդիսացող 36-ամյա տղամարդը Մոսկվայի հարավում գտնվող ռեստորանում կրակել է տղամարդու վրա, հայտնել են Մոսկվայի ոստիկանությունից:
Ինչպես հայտնի է դարձել, միջադեպը գրանցվել է երեկ՝ «Բայազետ» ռեստորանում՝ 23:20-ի սահմաններում: Ոստիկանության տվյալների համաձայն՝ ենթադրաբար ՀՀ քաղաքացի հանդիսացող անհայտ անձը կրակել է Կալուգայից եկած 36-ամյա տղամարդու վրա:
Տուժածը կրծքավանդակի հատվածում լուրջ վնասվածքներ է ստացել, ինչի արդյունքում մահացել է:
Օպերատիվ աշխատանքներ են տարվում, քայլեր են ձեռնարկվում հանցագործին հայտնաբերելու ուղղությամբ: