![](https://armlur.am/wp-content/uploads/2014/12/gevorg-kostanyan-600x337.jpg)
Երբ խոսվում է կոռուպցիայի մասին, ես չեմ կարող չխոսել Դատախազությունում կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Այս մասին ԱԺ-ում ասաց Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
«Չեմ կարող ասել՝ դատախազությունում 100 տոկոսով երաշխավորված է, որ կոռուպցիա չկա, բայց բացառվում է, որ ես իմանամ ինչ-որ դեպքի մասին ու դա մնա առանց արձագանքի: Միայն այս տարի 8 դատախազի պատասխանատվության եմ ենթարկել: Իմանամ՝ դատի կտամ, ու ոչ միայն դատախազին»,- ասաց Գևորգ Կոստանյանը:
Գլխավոր դատախազը նշեց, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ պատասխանատվության են ենթարկվել: