Հայաստանի արտահանման ծավալները նվազել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանի արտահանման ծավալներն այս տարվա հունվար-ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են 18.8 տոկոսով, իսկ ներմուծման անկումը կազմել է 35.7 տոկոս: Բացի այս՝ 8 տոկոսով նվազել է նաեւ էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները: Իսկ առեւտրի շրջանառությունն իջել է 7.6 տոկոսով:

Այլ կերպ ասած՝ անցած տարվա համեմատ մարդկանց գնողունակությունը 7,6 տոկոսով նվազել է: Ըստ ԱՎԾ-ի՝ Հայաստանի արդյունաբերական արտադրանքի ծավալներն անցած տարվա համեմատ աճել են 4,2 տոկոսով: Ավելին՝ պաշտոնական վիճակագիրները չորս ամսվա կտրվածքով նույնիսկ տնտեսական աճ են արձանագրել` 2.7 տոկոս: Թերևս միայն պաշտոնական վիճակագիրներին է հայտնի, թե ինչպես կարելի է ներկա պայմաններում տնտեսական աճ արձանագրել:




Լրահոս