Ո՞րն է Տավուշի գազալցակայաններում գազի գնի անընդհատ փոփոխման պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատամուտ-Իջեւան ավտոճանապարհին գտնվող ավտոգազալցավորման ճնշման կայանը Տավուշի մարզի առաջին գազի կայանն էր: Մի քանի տարի այն միակն էր, որի առջեւ միշտ հերթեր էին: Դրանում փայաբաժին ուներ նաեւ Տավուշի մարզպետ (այժմ՝ քաղաքաշինության փոխնախարար) Արմեն Ղուլարյանը: Անցած տարի այդ ԱԳԼՃԿ-ն վաճառվեց: Ասում են, որ գնորդները Արտաշատից են:

Նոր տերերը բարեկարգեցին ԱԳԼՃԿ-ից դեպի մայրուղի տանող ճանապարհը, 180 դրամից 160 դրամ դարձրին մեկ խորանարդ մետրի գազի գինը: Իջեւանի տարածաշրջանի մյուս ԱԳԼՃԿ-ները եւս ստիպված եղան էժանացնել գազի գինը: Սակայն օրերս հիշյալ գազալցակայանում գազի գինը կրկին 180 դրամ է դարձել:

Այդ ԱԳԼՃԿ-ի աշխատողն ասաց, որ Իջեւանի տարածաշրջանի ավտոգազալցավորման այլ կայանների տերերը խիստ զրույց են ունեցել տվյալ կայանի սեփականատերերի հետ՝ բողոքելով, թե ինչու են նրանք ցածր գին սահմանում ու «խփում են» իրենց գործին: Դրա հետեւանքով նշված կայանում գազի խորանարդ մետրի գինը 160-ից «վերադարձել է» 180 դրամի:

Նշենք, որ Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի ԱԳԼՃԿ-ներում գազի գինն ավելի թանկ է՝ 200-220 դրամ:




Լրահոս