Տիգրան Ստեփանյանը «չհնազանդվեց» ԲՀԿ-ին. Արտաշատի ընտրություններում կսատարի վարչապետի որդուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ստեփանյանը որոշել է «չհնազանդվել» խմբակցության որոշումներին և հունիսի 7-ին կայանալիք Արտաշատի քաղաքապետի ընտրություններում պաշտպանել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդու` Արգամ Աբրահամյանի թեկնածությունը: Բանն այն է, որ ԱԺ ԲՀԿ խմբակցությունն արդեն հայտարարել է, որ իրենք ընտրությունների ժամանակ որեւէ մեկի թեկնածությունը չեն «պաշտպանելու», այլ իրենց տեղամասային կառույցի ներկայացուցիչներին հորդորել են ապահովվել արդար ու թափանցիկ ընտրություններ:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ստեփանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց այն տեղեկությունը, որ ինքը որոշել է պաշտպանել Արգամ Աբրահամյանի թեկնածությունը: «Խմբակցությունն ազատ է թողել, իսկ ես սատարելու եմ Արգամ Աբրահամյանին, քանի որ Արգամն իմ մտերիմ ընկերն է, ես մարզից եմ, ինչով կարողանալու եմ, կօգնեմ»,- ասաց Ստեփանյանը:

Այս պատմության մեջ, սակայն, զավեշտն այն է, որ մինչ ԲՀԿ-ն որոշում էր «չեզոք» դիրք գրավել, վարչապետի որդին մնաց մենակ և ստեղծված պայմաններում նա արդեն առանց որեւէ աջակցության էլ կարող է Արտաշատի քաղաքապետ դառնալ:




Լրահոս