ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԱՄՆ նախագահը 2012թ. ֆինանսական բյուջեով Հայաստանին հատկացրել է 3, 45 մլն դոլարի ռազմական օգնություն, իսկ Ադրբեջանին` 450 հազ. դոլարով ավելի: ՀԱԿ-ի արտաքին հարաբերութունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանի գնահատմամբ, սա քաղաքական վերաբերմունք է: Այն դրսեւորվում է ոչ միայն տարեկան բյուջեով, այլ զարգացման ծրագրերով. որոնցից ամենակարեւորը եւ խոշորը` Հազարամյակի մարտահրավերի ծրագիրն է, որն այս տարի իր գործունեությունը Հայաստանում դադարեցնում է: Այն  կրճատվել է շուրջ 70 միլիոն դոլարով` պայմանավորված մեր երկրում Մարդու իրավունքների, ժողովրդավարության ոլորտներում լրջագույն նահանջներով: Վրաստանում այդ ծրագիրը ավելանում 100 միլիոնով:ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆՀայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը վտանգավոր ոչինչ չի տեսնում նրանում, որ «Հյուսիս-Հարավ» գազատարի վրացական հատվածը հնարավոր է վաճառքի հանվի: «Չեմ կարծում, որ վրացի մեր գործընկերները մի այնպիսի իրավիճակ ստեղծեն, որ խնդիրներ առաջանան»,- լավատեսորեն ասել  է Մովսիսյանը։ Նշենք, որ ադրբեջանական SOCAR  պետական նավթային ընկերությունն է ցանկանում է ձեռք բերել Հյուսիս-Հարավ գազատարը` Azerbaijan-Georgia-Romanian Interconnector ծրագիրն իրականացնելու համար։ Այդ ծրագիրն իրականացնելու համար առնվազն անհրաժեշտ է Հյուսիս-Հարավ գազատարն ապամոնտաժել։ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ԷԼԵրեկ Վանաձորում նորից հավաքվել էին վրացական համարանիշներով մեքենաների սեփականատերերը: Նրանց միանալու ցանկություն էին արտահայտել նաեւ շիրակցիները: Ջաջուռում նրանց առջեւ ճանապարհը փակել էին ոստիկանական մեքենաները: Վարորդները տրամադրված էին բավական մարտական: Միեւնույն ժամանակ, իշխանությունները ամեն հնարավոր միջոցով փորձում էին խոչընդոտել դժգոհ վարորդների մեքենաների  երթը: Ի վերջո, տարբեր փորձություններից հետո ցուցարարներին ընդունեց Լոռու փոխմարզպետ Արսեն Ղարիբյանը: Նա խոստացավ ինչ-որ քայլեր, որոնք մի փոքր կմեղմեն վարորդների վիճակը, սակայն վրացական համարների մեքենաների սեփականատերերը  խոստացան նորից հավաքվել եւ հասնել իրենց հուզող խնդրի լուծմանը:




Լրահոս