Վալվերդեն երկարաձգեց պայմանագիրը «Ատլետիկ»-ի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բիլբաոյի «Ատլետիկ»-ի գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն կշարունակի մարզել ակումբը նաև հաջորդ մրցաշրջանում: Վալվերդեն պայմանագիրը երկարաձգել է մեկ տարով, հայտնում է Inside Spanish Football-ը:

«Ատլետիկ»-ն այս մրցաշրջանում անհաջող է հանդես եկել Չեմպիոնների լիգայում և դուրս չի եկել խմբից: Չնայած դրան, մարզիչը կարողացել է ակումբին դուրս բերել Իսպանիայի գավաթի եզրափակիչ, որտեղ նրանք կհանդիպեն կատալոնական «Բարսելոնա»-ին: Հանդիպումը կկայանա մայիսի 30-ին:

Իսպանիայի առաջնությունում «Ատլետիկ»-ը զբաղեցնում է յոթերորդ հորիզոնականը:




Լրահոս