Բնակիչը գազատար խողովակից գաղտնի ծակելու միջոցով ապօրինի գազ է օգտագործել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 22-ին, ժամը 14.15-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ Եղիազարյան փողոցում կատարվում է գազի գողությոն:

Պարզվել է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակիցները հերթական շրջայցի ժամանակ հայտնաբերել են, որ Եղիազարյան փողոցի տներից մեկի բնակիչ Արտեմ Ա.-ն չհանդիսանալով նշված ՓԲԸ բաժանորդ, իր տան ճակատային մասով անցնող գազատարի խողովակատարից գաղտնի ծակելու միջոցով՝ կցորդիչով ապօրինի գազ է օգտագործել` ՓԲԸ-ին պատճառելով նյութական վնաս:

Կատարվում է հետաքննություն:




Լրահոս