Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներից անմասն չմնաց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փարիզի քաղաքապետարանում գործող գրքերի ցուցահանդես-վաճառքին են ներկայացվել Հայոց ցեղասպանության մասին ֆրանսերեն հրատարակված չորս գրքեր: Դրանք են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» պատկերազարդ հատորը, Սարգիս Թորոսյանի «Դարդանելիս մինչև Պաղեստին» սկզբնաղբյուրային հուշագրությունը, «100 լուսանկարչական պատմություններ Հայոց ցեղասպանության մասին» հատուկ նախագիծը և Ավրորա Մարդիգանյանի «Հոշոտված Հայաստան» գիրքը:

Այսօր ՀՑԹԻ-ում տեղի ունեցավ վերը նշված գրքերի շնորհանդեսը, որը կազմակերպվել է Փարիզի և Երևանի քաղաքապետարանների և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համագործակցությամբ կազմակերպված ցուցադրության շրջանակներում: Գիրքը ֆրանսերեն է թարգմանվել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի ֆինանսավորմամբ:

«Մենք չէինք կարող անմասն մնալ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներից և հատկապես Փարիզի քաղաքապետարանի ենքում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից նախաձեռնված ցուցադրությունից: Իրականացվող ցուցադրությունը բացառիկ է թե՛ իր անցկացման վայրով, թե՛ ստացած հնչեղությամբ:  Համոզված եմ, որ ցուցադրության շնորհիվ բազմաթիվ մարդիկ տեսան և իմացան, թե ինչ է իրականում կատարվել 20-րդ դարի սկզբին: Շատ կարևոր է Հայոց ցեղասպանության մասին նման մակարդակով բարձրաձայնել ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային հանրության շրջանակներում: Կցանկանամ նաև շնորհակալություն հայտնել թանգարան-ինստիտուտի ամբողջ անձնակազմին և պարոն Հայկ Դեմոյանին նման մեծ գիտական ախատանք կատարելու համար»,- իր խոսքում նշեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

Վերջինս հավելեց, որ այս նախաձեռնությունը շատ պարտավորեցնող է, և արդեն իսկ ստացել է բավականին դրական արձագանքներ: Հակոբ Անդրեասյանի խոսքով, նման համագործակցությունները շարունակվելու են նաև հետագայում:
ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանն էլ անդրադարձավ թանգարան-ինստիտուտի վերջին շրջանի գործունեությանը, մանրամասն ներկայացրեց արդեն տեղի ունեցած միջոցառումները, մասնավորապես` ապրիլի 21-ին բացված Հայոց ցեղասպանության թանգարանային նոր ցուցադրությունը և ապրիլի 28-ին Փարիզի քաղաքապետարանում մեծ շուքով բացված  «ՀԱՅԱՍՏԱՆ 1915. Փարիզ քաղաքը հյուրընկալում է Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքածուն» խորագիրը կրող ցուցադրությունը:

Հայկ Դեմոյանը նախագծի կյանքի կոչելու հարցում ցուցաբերած աջակցության համար շնորհակալություն հայտնեց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկին և Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությանը. «Այս պատմական ցուցադրությունը հնարավոր չէր լինի կազմակերպել նաև, եթե չլիներ Փարիզի քաղաքապետ տիկին Աննա Իդալգոյի բարձր պատրաստակամությունը և հովանավորությունը, ինչի համար ատ երախտապարտ ենք նրան: Ցուցադրությունն արդեն իսկ մեծ հաջողություն ունի, այդ սրահներում հաճախելիության ռեկորդներ է սահմանվել, նախկինում երբեք այդքան մարդ չի այցելել»:

ACBA 3

ACBA 5

ACBA 1




Լրահոս