«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. ««Հժ»-ին հայտնի դարձավ, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի ընտրության փորձագետների խորհրդատվական խումբը դրական եզրակացություն է տվել ՄԻԵԴ դատավորի թեկնածուներին:
Հունիսի 9-10-ին տեղի է ունենալու ՄԻԵԴ դատավորների ընտրության հանձնաժողովի նիստ, որի ընթացքում հանրաժողովը հարցազրույցների միջոցով ընտրելու է ՀՀ ներկայացրած երեք թեկնածուներից մեկին և երաշխավորելու է նրա թեկնածությունը: Հունիսի 22-26-ին տեղի ունենալիք ԵԽԽՎ լիագումար նիստում էլ Վեհաժողովի պատվիրակները կընտրեն ՄԻԵԴ–ում ՀՀ դատավորին: ՄԻԵԴ դատավորի հայաստանյան մրցույթում հաղթող էին ճանաչվել ՀՀ նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, իրավապաշտպան Արա Ղազարյանը և դատավոր Լիանա Հակոբյանը: Նախորդ մրցույթի «եվրոպական փուլը» տապալած Նելիկ Հարությունյանին ՀՀ գլխ. դատախազը հեռացրեց դատախազության միջազգային իրավունքի կապերի բաժնի պետի պաշտոնից»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։