ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ընտրական օրենսգիրքը պետք է ընդունվի խելամիտ ժամկետներում, որպեսզի ընտրությունների հնարավոր մասնակիցները կարողանան տիրապետել օրենսդրությանը»Գարեգին Ազարյան. «Հայոց աշխարհ»ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը նաեւ նույն հարցազրույցում նշում է, որ ուսուցումը կտեւի առնվազն 9 ամիս: Ի՞նչ է ցանկանում 9 ամսում սովորեցնել ընտրությունների «ամենակարեւոր» մասնակիցներին` սափրագլուխներին, նախորդ համապետական ընտրությունների փայլուն կազմակերպիչ Ազարյանը, անհայտ է մնում: Իրենց «գործառույթներին» նրանք կատարելապես տիրապետում են, իսկ մասնակիցների մյուս մասը` 5 հազար դրամով քվեարկողները, առավելագույնը կպահանջեն հաշվի առնել գնաճը: Ոչ պակաս կարեւոր մասնակիցներ` միջազգային դիտորդների խաշն ու խորովածը պատրաստվում է րոպեների ընթացքում: Այնպես որ 9 ամիսը շատ է:




Լրահոս