Արամ Մանուկյանը սենսացիա է բացահայտել. Վրաստանից էժան հոսանք ենք առնում, բայց թանկացման հայտ ներկայացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն անդրադարձավ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանը և նշեց, թե իր համար դեռևս երկու տարի առաջ սենսացիա է բացահայտել:

«Երկու տարի առաջ պարզվեց, որ վրացիներին հոսանք ենք տալիս, քանի որ մենք իրենց պարտք ենք և դա պարտքը փակելու միջոց է: Դրանից առաջ էլ մենք վրացիներին միշտ հոսանք ենք տվել, քանի որ մեզ մոտ ավելցուկ է եղել: Բայց «աչքներդ լույս»,  մեկ շաբաթից ավել մեր ամբողջ հյուսիսային շրջանները նստած են վրացական հոսանքի վրա: Այսինքն, Հայաստանը հոսանք է առնում Վրաստանից: Մենք առնում ենք իրենցից 21 դրամով: Վրացիներն ունեն հոսանքի ավելցուկ և մենք առնում ենք նրանցից և ամբողջ հյուսիսային մասն իրենցից է ստանում», – նշեց Մանուկյանը:

Նրա խոսքով, տնտեսական առումով սա շատ դրական բան է: Սակայն այդ ամենի մեջ պատգամավորը երկու շատ վատ բան է տեսնում: «Էժան հոսանք առնելը չի անդրադառնում սպառողի վրա և քաղաքացին դա ոչնչով չի զգում և երկրորդ` դա պետք է լինի նախապես պայմանավորվածությունների մեջ: Այսինքն, ստացվում է` մենք ավելի շատ հնարավորություն ենք տալիս հոսանք արտադրելու թանկ հոսանք արտադրողներից և նրանք  հայտ են ներկայացնում թանկացման համար», – հավելեց պատգամավորը:

Պատգամավորը խպոսքով, սա աբսուրդ է և ՀԷՑ-ը կարողանում է մանևրել: «Տնտեսական հարցերի հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրում է ՀԷՑ-ի հայտը: Իմ ցանկությունն այն է, որ ժողովուրդը ոտքի կանգնի, այսօր տեսնենք, թե ինչ կլինի: Լուծումը միայն ժողովրդի ճնշումն է և դրա արդյունքում է, որ նույնիսկ ՀՀԿ-ից ենք ձայներ լսում: Մի բան կարող եմ ասել` գազի և հոսանքի այս զուգահեռ գնացող այլանդակությունները համակարգված են և նման են: Հետո փաստաթղթեր ներկայացնեմ, որ այս ամենն իշխանությունների հետ համատեղ պայմանավորվածությունների արդյունքում է: Եվ թող ոչ մեկ չասի, թե ՀԷՑ-ը մասնավոր է, ես փաստաթղթերով կարող եմ ներկայացնել, որ դա համաձայնեցված է իշխանությունների հետ», – շարունակեց պատգամավորը:

ՀԱԿ պատգամավորը հավելեց, որ իրենք այսօր մասնակցում են ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման ցույցին:




Լրահոս