«Փնտրվում» է Աբովյանի քաղաքապետի թեկնածու Արթուր Հարությունյանը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է` հունիսի 7-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում տեղի է ունենալու համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Թեկնածուները վեցն են և բոլորն էլ անկուսակցական և ինքնաառաջադրված:

Նրանցից Վահագն Գևորգյանը վայելում է ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի աջակցությունը. երկու ուժերն էլ հայտարարել են այդ մասին: Մյուսները` Արթուր Հարությունյանը` Պալաչ, Կարո Իսրայելյանը, Էդվին Թադևոսյանը, Արթուր Հարությունյանը և Սամվել Հակոբյանը:

Ուշագրավ է, որ այս վեց թեկնածուներից Արթուր Հարությունյանին Աբովյանում ոչ տեսել են, ոչ լսել են, ոչ էլ գիտեն նրա մասին: Համենայնդեպս, Armlur.am-ը երեկ ողջ Աբովյանում շրջելիս չկարողացավ գտնել Արթուր Հարությունյանի պաստառը, գրասենյակը կամ էլ նրա մասին տեղեկություն ունեցող որևէ մեկի:  Այնինչ, մյուս թեկնածուներն ունեին և շտաբեր, և պաստառներ: Անհայտ է նաև Սամվել Հակոբյանը:

DSC05166

Ընդգծենք, որ նրա մասին տեղեկություններ չունեն անգամ նրա մրցակիցները: Օրինակ, մյուս Արթուր Հարությունյանը` Պալաչը, մեր այն հարցին, թե Արթուր Հարությունյանին մրցակից համարո՞ւմ եք, նա պատասխանել էր. «Այդ ո՞վ է, դուք ճանաչո՞ւմ եք, որևէ մեկը ճանաչո՞ւմ է: Գտել են նույն անուն-ազգանունով մարդու, տարել են հովանավորների մոտ, ինչ-որ բաներ խոստացել:  Բոլորն էլ հասկանում են, թե դա ով է, բայց դա ավելի շատ է ոգևորում մեզ»:

DSC05172

Իսկ Գագիկ Ծառուկյանի մորաքրոջ թոռը` քաղաքապեռի թեկնածու Էդվին Թադևոսյանը Armlur.am-ի հետ զրույցում նախ նշեց, որ ինքն ընկերական հարաբերություններ ունի իրական Արթուր Հարությունյանի (Պալաչ) հետ: Մեր այն դիտարկմանը, թե այսինքն մյուսը կե՞ղծ է, նա նշեց. «Բնականաբար, եթե մարդուն ոչ մեկ չի ճանաչում, ոչ շտաբ ունի: Բնականաբար, բոլորը գիտեն, ժողովուրդն էլ խոսում է»:

DSC05182

Ընդգծենք, որ երբ հայտնի դարձավ, որ Արթուր Գեղամի Հարությունյան անուն-ազգանունով երկրորդ թեկնածուն է ինքնաառաջդրվել, բոլորն էլ նշում էին այն մասին, որ այդ ամենն արվում է Պալաչի ձայները փոշիացնելու համար: Նշենք, որ քվեարկության թերթիկում երկուսին տարբերելու համար նրանց անվան դիմաց գրվելու է ծննդյան թիվը:

DSC05194

Նշենք, որ Աբովյանի քաղաքապետ, Գագիկ Ծառուկյանի փեսան` Կարապետ Գուլոյանը, վերջերս նշանակվեց Կոտայքի մարզպետ, ինչից հետո քաղաքապետի պաշտոնը թափուր մնաց:

DSC05178




Լրահոս