Մանրամասներ Դեդ Հասանի սպանության գործից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունը ժամանակավորապես դադարեցրել է ամենաազդեցիկ «օրենքով գող» Ասլան Ուսոյանի՝ Դեդ Հասանի սպանության գործի հետաքննությունը: Քննչական աշխատանքների ավելի քան 2 տարիների ընթացքում քննիչները չեն կարողացել ապացույցներ հավաքել, որպեսզի որևէ մեկին սպանության մեջ մեղադրանք ներկայացվեր: Rosbalt.ru-ն հայտնում է, որ սա նախևառաջ կապված է «քրեական աշխարհի» փակ լինելու հետ: Սակայն իրավապահ մարմիններն արդեն իրենք իրենց համար եզրակացություններ արել են. նրանք խոստանում են հարմար պահին ի կատար ածել իրենց դատավճիռը:

«Փաստացիորեն այս գործը, ինչպես և մահացու ելքով Ուսոյանի ընկեր «օրենքով գող» Վյաչեսլավ Իվանկովի (Յապոնչիկ) հանդեպ մահափորձի գործը կարելի է արխիվ ուղարկել: Եթե 2 տարում չի հաջողվել բացահայտել հանցագործությունը, հավանականությունը, որ դա տեղի կունենա ավելի ուշ, ծայրահեղ փոքր է»,-նշել է գործակալության զրուցակիցը:




Լրահոս