Մոսկվայում ձերբակալվել է Դեդ Հասանի մտերիմ ընկեր քրեական հեղինակություն Հակոբ Մելիքսեթյանը՝ Հակոբ Ռիժի (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում ձերբակալվել է Հակոբ Ռիժի մականվամբ հայտնի քրեական հեղինակություն Հակոբ Մելիքսեթյանը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

Հաղորդվում է, որ նա «օրենքով գող» Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) մտերիմ ընկերների շրջանակում էր:

Նշվում է, որ Ռիժին ներգրավված է մի շարք հայտնի հանցագործությունների, այդ թվում առևանգումների մեջ:

«Իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել է Հակոբ Մելիքսեթյանը, ով կրիմինալ շրջանակներում հայտնի էր որպես Հակոբ Ռիժի»,-գործակալությանը հայտնել է իրավապահ մարմինների աղբյուրը:




Լրահոս