
Պաուլո Դիբալան, ում իրավունքները պատկանում են «Պալերմո»-ին, Թուրին է ժամանել և պատրաստվում է բուժզննում անցնել: Եթե այն հաջողությամբ անցնի, ապա վերջինս պաշտոնապես կդառնա Թուրինի «Յուվենտուս»-ի ֆուտբոլիստ:
Լրատվամաիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, որ թուրինյան ակումբում բուժզննում է անցնելու նաև Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Սամի Խեդիրան, ում պայմանագրի ժամկետն իսպանական ակումբի հետնախատեսված էր մինչ մրցաշրջանի ավարտը: