
Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ չի պատրաստվում արձակուրդի գնալ: Նա այս մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է թիմից:
«Չեմ հոգնել: Կարող եմ հոգնած երևալ, բայց ես այդպիսին եմ: Չեմ ունեցել որևէ կոնտակտ այլ ակումբի հետ, բայց չեմ էլ պատրաստվում արձակուրդի գնալ»,- նշել է Կլոպը:
Նշենք, որ Կլոպի ծառայություններով հետաքրքրվում են մի քանի ակումբներ: