«Ռոլան Գարոս». Հայտնի են 1/8-րդ եզրափակչի զույգերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիայում շարունակվում է թենիսի «Մեծ սաղավարտ»-ի տարվա երկրորդ մրցաշարը՝ «Ռոլան Գարոսը»:

Կանանց պայքարում 1/8 եզրափակչի առաջին ուղեգիրը նվաճել է Անա Իվանովիչը, ով 6:3, 6:0 հաշվով հաղթանակ է տարել խորվաթ Դոնա Վեկիչի հանդեպ:

Հաջորդ փուլում աշխարհի նախկին առաջին թենիսիստուհու մրցակցիը կլինի ռուս Եկատերինա Մակարովան:  1/8 եզրափակչի երկրորդ զույգն են կազմել Ալիս Կորնեն ու Էլինա Սվիտոլինան: Ֆրանսուհին կամային հաղթանակ է տոնել Միրյանա Լյուչիչ Բարոնիի նկատմամբ. գրանցվել է 4:6, 6:3, 7:5 հաշիվը:

Այսօր արդեն ավարտված 5 խաղերից վերջինում Լյուսի Շաֆավարժովան պարտության է մատնել Սաբինա Լիսիցկուն:




Լրահոս