«Լեքսուս»-ով եկել էին «Մերսեդեսից» գողություն անելու, սակայն չհասցրեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես Armlur.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանությունից, մայիսի 29-ին, ժամը 05.45-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ Աբովյան փողոցի թիվ 3 շենքի մոտ կայանված ավտոմեքենայից փորձում են գողություն կատարել:

Մեկնած օպերատիվ խումբը Մ. Խորենացու փողոցի թիվ 24 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկել 1988 թ. ծնված Արմեն Դ.-ին և 1991 թ. ծնված Արման Գ.-ին:

Պարզվել է, որ վերջիններս ժամը 05.20-ին Աբովյան փողոցի թիվ 3 հասցեի մոտ կայանված, Դ. Գ.-ին պատկանող «Մերսեդես ՋԻ 500» մակնիշի ավտոմեքենայից փորձել են գողություն կատարել, սակայն երբ մեքենայի տերը նկատել է՝ նրանք «Լեքսուս» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի` ընթացքում վնասելով «ՎԱԶ-2112», «Տոյոտա», «Կիա Օման», «Մերսեդես» և «Միցուբիշի ԻՈ» ավտոմեքենաները /վարորդների տվյալները պարզվում են/:

Կատարվում է հետաքննություն:




Լրահոս