
Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը համաձայնել է գլխավորել «Լիվերպուլ»-ը: Հիշեցնենք, որ նա դորտմունդյան ակումբից հեռանալու է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո:
Տեղեկություններ են շրջանառվում, որ գերմանացի մասնագետը պատրաստ է հրաժարվել նախատեսված 1-ամյա արձակուրդից` Անգլիայի առաջնությունում աշխատելու համար: