Գեյ-շքերթի ժամանակ բախումներ են տեղի ունեցել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի կենտրոնում չարտոնագրված գեյ-շքերթի ժամանակ բախումներ են տեղի ունեցել ցույցի մասնակիցների ու նրանց ընդդիմադիրների միջև: Ծեծկռտուքի մասնակիցները ձերբակալվել են:

Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքսը» , այսօր կեսօրին քաղաքապետարանի շենքին է մոտեցել կվադրոցիկլ, դրա կողքերին ԼԳԲՏ շարժման կողմնակիցները կրակ են վառել: Սակայն հենց այդ պահին վրա են հասել այսպես կոչված ուղղափառ ակտիվիստները, տեղի են ունեցել բախումներ: Ոստիկանությունը ծեծկռտուքի բռնվածներին ավտոբուսներով ոստիկանություն է տեղափոխել:

Յուրի Դոլգոռուկովի արձանի մոտ շարունակում են մնալ գեյ-շքերթի ընդդիմադիրներ:




Լրահոս