Ա՜Յ ՔԵԶ ԱՌԱՋԱՐԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

DJ Vakcina-ն հաճախ է հանդես գալիս տարբեր էքսցենտրիկ հայտարարություններով: Այս անգամ նա առաջարկում է ընդհանրապես վերացնել կրոնը: Ահա այսպիսի գրառում է թողել իր ֆեյսբուքյան էջում. «Եթե կրոնը լիներ արդար եւ մարդկանց կարողանար կենդանական վիճակից բարձրացնել իրոք մարդկային բարձր գիտակցական կատարելագործման, ապա հաջորդ քայլը կլիներ այն, որ կրոնն ու գիտությունը կկարողանային համագործակցել եւ ամեն բան այլ կլիներ այսօր: Բայց կատարվեց լրիվ հակառակը, կրոնը ձգտեց դեպի փառքի եւ գերազանցության բարձունքներին, նրանք մարդկանց վերաբերվեցին որպես ոչխարների հոտի, իսկ իրենց կարգեցին հովվի դերում, որպեսզի մարդկանց հիմարացնելով, հափշտակեն նրանց ողջ ունեցվածքը, բացի դրանից նաեւ հոգին ու գիտակցությունը: Դրա համար ավելի լավ կլինի կրոնն ընդհանրապես վերանա, քանի որ կրոնը, ինչպես եւ կուսակցությունները, մարդկության ու ազգերի թշնամիներն են, դա մենք շատ պարզ տեսնում ենք այսօր: Մարդկանց հարկավոր են առողջ գիտելիքներ, մտավոր զարգացում, որպեսզի նրանք հասնեն արարչականության, այլապես հետ կգնան դեպի քարե դար: Իսկ կրոնավորները դարեր շարունակ վերացրեցին գիտնականներին, իմաստուններին, պարզախոսներին: Ահա դրա մի վառ օրինակ՝ «Վերեւում՝ երկնքում, ներքեւում՝ երկրի վրա, եւ երկրի խորքի ջրերի մեջ եղած որեւէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես (Ելից. 20:4)»: Այստեղ արգելվում է վեր նայել, որպեսզի չիմանաս, որ երկնքում աստղեր կան, համաստեղություններ, բազմաթիվ մոլորակներ, կամ էլ չբացահայտես, թե ջրի հատակում ինչեր կան եւ այլն: Իսկ սա մարդուն բթացրած ու սպառողական գիտակցության մեջ պահելու միակ միջոցն է»:
Հ.Գ. Հետաքրքիր է՝ կրոնի եւ կուսակցությունների` ազգերի թշնամի լինելու մասին դատողություններից տեղյա՞կ է Վակցինայի սիրելի վարչապետ Տիգրան Սարգսյանը:




Լրահոս