Ինչ կապ ունի Ալիկ Սարգսյանը՝ Գազի Հովոյի և Հովիկ Աբրահամյանի ընտանիքների հաշտեցման հետ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանի միջոցներով եկեղեցու կառուցումը չի կապում Արտաշատի քաղաքապետի սպասվող ընտրությունների հետ:

«Յոթ տարի է՝ եկեղեցին կառուցում է, եթե համընկավ, դա վա՞տ է », – նշեց նա:

Ալիկ Սարգսյանը Armlur.am-ի հետ զրույցում վստահեցրեց, թե ինքը  ոչ մի կապ չունի ինքնաբացարկ հայտնած թեկնածու Հովհաննես Ղազարյանի՝ Գազի Հովոյի հետ:

Նշենք, որ դեռևս տարիներ առաջ Աբրահամյանների և Ղազարյանների ընտանիքների միջև թշնամանք և խնդիրներ  է եղել, որն էլ հարթել է նախկին ոստիկանապետը: Սակայն  այսօր Սարգսյանը, ով մասնակցում էր եկեղեցու բացմանը, նշեց, թե ինքը կապ չունի:

«Ո՞ւմ եմ միջնորդել, ես ի՞նչ կապ ունեմ: Ուղղակի իմ անունն անհարկի շահարկում են: Բոլորի հետ նորմալ հարաբերություններ ունեմ, բայց ձեր նշած անձի հետ չեմ շփվում», – ասաց նա:

Մանրամասները՝ Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս