Իտալական «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին իտալական ակումբի ղեկավարությանը խնդրել է ձեռք բերել 9 ֆուտբոլիստների, հայտնում է Football Italia-ն:
Իտալական ակումբը Մանչինիի գլխավորությամբ Իտալիայի ավարտված առաջնությունում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը, սակայն հաջորդ մրցաշրջանի համար Մանչինին բարձր հորիզոնականների հույսեր ունի: Հրատարակության տվյալներով, մարզիչը 9 ֆուտբոլիստներ ձեռք բերելու շնորհիվ ցանկանում է ակումբը դարձնել ավելի մրցակցային և ուժեղ:
Corriere Dello Sport-ի տվյալներով, իտալական ակումբի նորեկների թվում կլինեն Կոլումբիայի հավաքականի պաշտպան Ջեյսոն Մուռիլյոն, «Պարմա»-ի կիսապաշտպան Ջոնաթան Բյաբյանը և «Կյեվո»-ի պաշտպան Էրվին Զուկանովիչը: