Իսպանիայի թագուհի Լետիսիան և թագավոր Ֆիլիպ VI-ը պաշտոնական այցով Ֆրանսիայում են: Ժամանման հենց առաջին օրը նրանք հանդիպել են նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ, ապա այցելել են իսպանացի գեղանկարիչ Դիեգո Վելասկեսի ցուցահանդեսին:
Թագուհին արդեն հասցրել է գերել քմահաճ ֆրանսիացիների սրտերը` իր անկրկնելի ոճով դառնալով ընդօրինակումների կենտրոն:
Նրա նրբաճաշակությունը գրավել է ոչ միայն Ֆրանսիայի առաջին դեմքերի ուշադրությունը, այլև սովորական քաղաքացիների: Այցի ընթացքում նա զգեստափոխվել է 5 անգամ` ամեն անգամ կրելով տարբերվող զգեստներ: