Մեկ տարում բնակչության թիվը նվազել է 5 հազարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանի մշտական բնակչության թիվը այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ կազմում է 3 մլն 6 հազար 700: Անցած տարի ապրիլի 1-ի դրությամբ, ըստ նույն պաշտոնական վիճակագրության, Հայաստանի մշտական բնակչության թիվը եղել է 3 մլն 12 հազար 400: Այսինքն՝ մեկ տարում մշտական բնակչության թիվը նվազել է 5 հազար 700-ով:

Նշենք, որ մշտական բնակչության թիվ ասվածը իր մեջ ներառում է ՀՀ բոլոր քաղաքացիների թիվը, անկախ նրանից՝ նրանք Հայաստանում են բնակվում, թե արտերկրում: Այսինքն՝ մարդը կարող է արտագաղթել, բայց մնալ ՀՀ քաղաքացի: Իսկ եթե պաշտոնական վիճակագրությունը մշտական բնակչության թվի նվազում է արձանագրում, ապա դա նշանակում է, որ մարդիկ ոչ միայն արտագաղթել են, այլ նաեւ հրաժարվել են ՀՀ քաղաքացիությունից, այսինքն՝ այդքան մարդ այլեւս մտադիր չէ վերադառնալ Հայաստան:




Լրահոս