Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքը նվազել է 8.1 տոկոսով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքը, այս տարվա 11 ամիսների արդյունքներով, նվազել է 8.1 տոկոսով` կազմելով 795 մլրդ 319.5 մլն դրամ: Սա, ի դեպ, միակ ոլորտն է, որտեղ տասը ամսվա կտրվածքով ոչ թե աճ է արձանագրվել, այլ անկում:

Ըստ մասնագետների` գյուղատնտեսության ոլորտում տարին այդքան էլ լավ չսկսվեց. անոմալ եղանակային պայմանների արդյունքում գյուղատնտեսական աշխատանքները սովորականից մեկ ամիս շուտ սկսվեցին, ապա տեղումների բացակայության հետեւանքով ջրամբարներում անհրաժեշտից շատ քիչ ջուր կուտակվեց: Այնուհետեւ ամռան տապն ուղեկցվեց երաշտով, եւ գյուղացիական տնտեսությունները չկարողացան իրենց բոստանները անհրաժեշտ ծավալով ոռոգել, եւ բոստանային կուլտուրաների բերքի ծավալները սովորականից պակաս ստացվեցին: Բացի այս, այն գյուղացիները, որոնք բերքի անհրաժեշտ քանակ ունեն, կանգնած են լուրջ խնդրի` իրացման առաջ:




Լրահոս