Ոստիկանության աշխատակիցները դատի են տվել «SOS» հաղորդման հաղորդավարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Ոստիկանությանը ներկայացուցիչներ Հովհաննես Քոչարյանը, Արթուր Մադաթյանն ու Սերգեյ Զաքարյանը հայցադիմում են ներկայացրել դատարան ընդդեմ «SOS» հաղորդման հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի: Նրանք պնդում են, որ վերջինս հրապարակայնորեն վիրավորանքներ է արտահայտել և պահանջում են ենթարկել քաղաքացիաիրավական պատասխանատվության:

Հայցադիմումում մասնավորապես ասվում է.

«Համացանցի միջոցով հաղորդումը հեռարձակելով և դրա շրջանակներում մեկնաբանություններ ներկայացնելով՝ պատասխանողն ըստ էության իրացնում է «Մարդու իրավունքների և հիմնարարա ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 10-րդ հոդվածով ամրագրված՝ կարծիք արտահայտելու ազատության իրավունքը, որը ներառում է կարծիքը պնդելու, տեղեկություններ և գազափարներ ստանալու և տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից: Արտահայտվելու ազատությունը ժողովրդակավարական հասարակության էական հիմքն է, համաձայն 10-րդ հոդվածի 2-րդ մասի՝ այն կիրառելի է ոչ միայն «տեղեկատվության» կամ «գաղափարների» նկատմամբ, որոնք ընդունվում են բարեհաճությամբ կամ համարվում են անվտանգ և չեզոք, այլ նաև նրանց, որոնք վիրավորում են, ցնցում կամ անհանգստություն պատճառում:

Պատասխանողի կողմից «# SOS Գ/7» տեսանյութում հնչեցված՝ քողարկված արտահայտություններն ըստ էության կրում են խուլիգանական բնույթ, քանի որ նրա խոսքի որոշակի բռաային բաղադրիչների համադրումից լսարանին ակնհայտ հասկանալի է դառնում հնչեցվող արտահայտության վիրավորական իմաստը: Վիրավորական արտահայտություններն ուղղակի նախորդում և հաջորդում են ՀՀ ոստիկանության 02 լրատվական հաղորդման առանձին դրվագների:

Պահանջ
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածով՝ խնդրում եմ պատասխանողին պարտավորեցնել.

ա) hրապարակայնորեն ներողություն խնդրել ՀՀ ոստիկանությունից

բ) հրապարակայնորեն ներողություն խնդրել ոստիկանության ծառայող Արթուր Մադաթյանից և նրան վճարել փոխհատուցում նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով:

գ) հրապարակայնորեն ներողություն խնդրել ոստիկանության ծառայող Սերգեյ Զաքարյանից և նրան վճարել փոխհատուցում նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով:

Համահայցվորներ՝ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ՝

Հովհաննես Իշխանի Քոչարյան
Արթուր Ռաֆիկի Մադաթյան
Սերգեյ Ժորիկի Զաքարյան




Լրահոս