
«Անի պլազա»-ում մեկնարկել է «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման ժողովը: Ժողովին մասնակցում են ՕԵԿ գործիչներ, տարբեր կուսակցություններ, որոնցից որոշները նույնիսկ հայտնի չեն:
ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր կյանքի երազանքն է եղել ստեղծել «Հայակական վերածնունդ» միավորումը: Անվան ընտրությունն էլ, ըստ Բաղդասարյանի, պատահաբար չի եղել: Հարցին` ինչու է օգտագործվել սփյուռքում գործող «Հայկական վերածնունդ» կուսակցության անվանումը, Արթուր Բաղդասարյանը նշեց՝ սփյուռքում կան մի շարք կուսակցություններ և ինքը առաջին անգամ է լսում դրա մասին: